23.05.2017 13:31

Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր շտաբի 144 աշխատակից

Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր շտաբի 144 աշխատակից

Ստամբուլի դատախազությունը  Թուրքիայի գլխավոր շտաբի 144 աշխատակիցների ձերբակալելու օրդեր է տվել՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը:

Գործողությունն իրականացվում է Թուքրիայի տարբեր շրջաններում, արդեն ձերբակալվել է 20 կասկածյալ: Հաղորդվում է, որ նրանք օգտագործել են ByLock ծրագիրը, որը FETO-ի անդամները կիրառում են գաղտնագրված տեղեկատվություն փոխանակելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: