Ֆլամինգոները մեկ ոտքի վրա են կանգում «էներգախնայողության» նկատառումներով

Ֆլամինգոները ավելի քիչ էներգիա են ծախսում՝ մեկ ոտքի վրա կանգնելով, քան երբ կանգնած են երկու ոտքի վրա, հայտնաբերել են ամերիկացի գիտնականները:
Ատլանտայի Էմորի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում կատարված ուսումնասիրության համաձայն, մեկ ոտքի վրա կանգնած թռչունները մկանային էներգիա չեն ծախսում, եւ այդ դիրքում նրանք կարող են նաեւ ննջել:
Ուսումնասիրության հեղինակները փորձեր են անցկացրել ինչպես կենդանի, այնպես էլ մահացած թռչունների վրա եւ հայտնաբերել են, որ թռչունների դիակները կարող են կանգնած մնալ մեկ ոտքի վրա:
Ընդ որում, թռչունների դիակները առանց հենման կետ ունենալու երկու ոտքի վրա կանգնած դիրքում չեն մնում: Դա նշանակում է, որ այդ դիրքը ակտիվ մկանային ջանք է պահանջում:
Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել անատոմիական մեխանիզմը, որը թույլ է տալիս թռչուններին մեկ ոտքի վրա կանգնած մնալ: