29.12.2012 17:44

Բիրմինգհեմի օդանավակայանը կարող է կրել Օզի Օսբորնի անունը

Բիրմինգհեմի օդանավակայանը կարող է կրել Օզի Օսբորնի անունը

Big Bear Music ձայնագրման ստուդիայի ղեկավար Ջիմ Սիմպսոնը առաջարկել է Բիրմինգհենի օդանավակայանը  անվանել հանրահայտ Օզի Օսբորնի անունով, գրում է Birmingham Mail-ը:

Օսբորնը մեծ ճանաչում է գտել որպես 1960-ականներին Բիրմինգհեմում կազմավորված Black Sabbath ռոք խմբի մեներգիչ: Այդ ժամանակ դեռ առաջին քայլերը կատարող խումբը կրում էր Earth անվանումը: Ամեն ինչ փոխվեց,  երբ երիտասարդ սաբաթականները մի օր արժանացան պրոդյուսեր Ջիմ Սիմպսոնի ուշադրությանը, որը երաժիշտներից հրավիրեց  իր փաբում ելույթ ունենալու՝ արդյունքում դառնալով ապագա Black Sabbath-ի մենեջերը: