29.05.2017 12:29

Կաննի փառատոնի գլխավոր մրցանակն ստացավ շվեդ Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին»

Կաննի փառատոնի գլխավոր մրցանակն ստացավ շվեդ Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին»

Շվեդ կինոռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»:  «Քառակուսին» այն 19 ֆիլներից մեկն էր, որն այս տարի հավակնում էր կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

«Քառակուսին» սյուրռեալիստական սատիրա է, նրա կենտրոնում ժամանակակից արվեստի թանգարանն է, որտեղ ջնջվում են առողջ բանականության և բարոյականության բոլոր սովորական պատկերացումները:

Ժյուրիի որոշումը շատերի համար անակնկալ էր: Այնպիսի «գելերի» նոր աշխատանքների ֆոնին, ինչպիսիք են Միխայել Հանեկեն, Սոֆյա Կոպոլան, Անդրեյ Զվյագինցևը, Միշել Հազանավիչյուսը, Թոդ Հեյնսը, 43-ամյա անհայտ ռեժիսորի «Քառակուսին» ամենևին էլ ֆավորիտ չէր համարվում:

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացավ Սոֆյան Կոպոլան՝  «Ճակատագրական մահափորձ» ֆիլմի համար:

Կինոփառատոնի ժյուրին գլխավորում էր իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:

Փոխանցում է BBC-ն: