29.05.2017 16:53

ԶԼՄ. ՔԲԿ-ն Թուրքիայում Արևմուտքի երկրներից զենք է ստանում Սիրիայի տարածքով

ԶԼՄ. ՔԲԿ-ն Թուրքիայում Արևմուտքի երկրներից զենք է ստանում Սիրիայի տարածքով

Արևմուտքի կողմից Սիրիայի հյուսիս մատակարարվող զենքի մի մասն ուղարկվում է Թուրքիա և լրացնում երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության զինանոցը, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով  զինվորական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ հարավարևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնաբերում է այն սպառազինության մի մասը, որ  արևմտյան երկրներն ուղարկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար:

Գործակալության տվյալներով՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերն այդ զենքն ու զինամթերքը ուղարկում են ՔԲԿ-ին՝ Թուրքիա:

Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում այն է, որ Սիրիայում քրդական կազմավորումները կապ ունեն ՔԲԿ-ի հետ, որին ինչպես Անկարան, այնպես էլ Վաշինգտոնը, համարում են ահաբեկչական: Փոխանցում է ria.ru-ն: