29.05.2017 19:03

Մոսկվայում փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Մոսկվայում փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետեւանքով 11  մարդ է զոհվել, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Քննչական կոմիտեի վարչության ներկայացուցիչները ավելի վաղ հայտնում էին վեց զոհի մասին:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թվիթերում ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին՝ առանց ճշտելու նրանց թիվը: Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում այսօր ուժեղ անձրեւ է տեղացել, որը ուղեկցվել է ուժգին քամով: Սոբյանինը հայտնել է, որ փոթորիկը մի քանի հարյուր ծառ է արմատախիլ արել: