31.05.2017 17:49

Ռուսաստանը 5 մոլդովացի դիվանագետի է արտաքսում

Ռուսաստանը 5 մոլդովացի դիվանագետի է արտաքսում

Ռուսաստանը 5 մոլդովացի դիվանագետի է արտաքսում՝ Քիշինեւի համանման գործողությանն ի պատասխան, «ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: 

Դիվանագետները պետք է Ռուսաստանը լքեն երեք օրում: Մոսկվան հույս է հայտնել, որ Մոլդովայում «կհասկանան իրենց գործողությունների անարդյունավետությունը:

Օրերս Մոլդովան հայտարարել է ռուսաստանցի 5 դիվանագետի արտաքսման մասին: Ըստ տեղեկություների, այս գործողությունը պայմանավորված է Քիշինեւում ՌԴ ռազմական կցորդի՝ մոլդովացի պատգամավորից գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալու փաստի հետ: