31.05.2017 19:17

Նեմեց Ռուբոն չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը

Նեմեց Ռուբոն չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) հերքել է պաշտոնից հրաժարվելու մասին լուրերը:

«Որտե՞ղ է գրվել, որ ես հեռանալու եմ Հայաստանից: Եթե կարելի է, ասեք, թե որ լրատվամիջոցում է առաջին անգամ տպագրվել դա: Խորացեք եւ կտեսնեք, որ նույն այդ մամուլը գրում է, որ ես նարկոբիզնեսով, զենքի ու կանանց վաճառքով եմ զբաղվում: Եթե խորը ուսումնասիրեք, կտեսենք, որ վերջին տարիներին ինձնից ամուր ոչ ոք չի կանգնել մեր հողի վրա: Ես չեմ հեռանա», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայրապետյանը:

Նա տեղեկացրել է, որ ոչ թե վաճառել, այլ նվիրաբերել է «Փյունիկ» ակումբը ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանին:

«Ես միշտ սխալ եմ համարել, որ ակումբի տերը լինի ֆեդերացիայի նախագահը: Վաճառելու մասին խոսք չի եղել: Նրան է հանձնվել ակումբը, իսկ գույքը մեր ընտանիքի սեփականությունն է լինելու: Այդ գույքն անվճար օգտագործման է հանձնվելու «Փյունիկին»: Իրականում, ոչ թե ակումբն է վաճառել, այլ ֆուտբոլիստները տրամադրվել են նրանց: Որոշումը եղել է, որ ես մնում եմ ֆեդերացիայում եւ հանձնում եմ «Փյունիկը»», - ասել է ՀՖՖ նախագահը:

Նա տեղեկացրել է, որ այս տարվանից Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես կգա Ստեփանակերտի «Արցախ» ակումբը, սակայն քաղաքական խնդիրների պատճառով կներկայացնի Երեւանը: