30.12.2012 17:06

Բաբկեն Ուռուտյան. Եթե նախագահն չի առաջադրում իր թեկնածությունը, դա չի նշանակում, որ նա թողնում է քաղաքականությունը

Բաբկեն Ուռուտյան. Եթե նախագահն չի առաջադրում իր թեկնածությունը, դա չի նշանակում, որ նա թողնում է քաղաքականությունը

Ես չէի ուզում որևէ բան գրեի իմ նախագահ` Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին, որովհետև նրա հարցազրույցում ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասված է: Ուղղակի մի քանի տականքներ, փնթիներ ու չբավարարվածներ չեն ուզում դա ընդունեն ու անպոչ գդալի պես այս կաթսայից թռնում են մյուս կաթսաների մեջ: Ես ֆանատիզմով չեմ տառապում, բայց ասեմ, որ Հիմնադիր Նախագահն իմ համար եղել է, կա ու կմնա, որպես ՀՀ Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, մեծագույն պետական ու քաղաքական գործիչ:
Իսկ եթե նախագահն չի առաջադրում իր թեկնածությունը, իմ կարծիքով դա չի նշանակում, որ նա թողնում է քաղաքականությունը, բոլորդ էլ դա շատ լավ եք հասկանում, եթե հասկանում եք: Երբ նախագահն ոչ թե 68 այլ 64, 65 տարեկան էր, բազմիցս ասել է մի շատ պարզ ու հեշտ բան, ժողովուրդից շատ բան չի պահանջվում, ընդամենը 2-3 ժամ 200 հազար, 300 հազար կամ 500 հազար մարդ ուղղակի կանգնել հրապարակում, մնացածը ՀԱԿ ղեկավարությունը կանի, իսկ այդ ժամանակ որոշ տականքներ գերադասեցին կոստյում գալստուկով վազվզել այս միկրոֆոնի դեմից այն կամեռայի դեմը, որոշներն էլ տակները լցրեցին ու իրեն մամաների կամ կանանց յուբկեքի տակից դուրս չեկան, էնտեղից էլ գոռում էին թե պետք է գնալ ջարդել, փշրել և այլն և այլն: Բա ուր եք ,,դուխով,, մարդիք, մի՞ թե հիմա ձեր դուխը մենակ հերիքում է համակարգչի ,,կլավիատուրան,, չխկչխկացնել։
Ձեր կողքերը մեղավորներ մի փնտրեք բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար: 
Եթե բռունցք ես բարձրացնում ու գոռում ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, դա պետք է կարանաս անես մինչև վերջ, այլ ոչ թե մեկումեջ կամ մինչև կես: 

Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու 
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ - [V]