05.06.2017 14:42

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ իսլամի կանոնները չհարգելու համար

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ իսլամի կանոնները չհարգելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Ռամազանի առթիվ ավանդական ընդունելություն չկազմակերպելու համար, հաղորդել է Associated Press-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով պետքարտուղարության երկու աշատակիցների՝ տեղեկացրել են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մերժել է մուսուլմանների խնդրանքը՝ սրբազան Ռամազան ամսին երեկոյան իֆթար՝ թաթախում անցկացնելու, երբ ամբողջ ցերեկվա ընթացքում պետք է զերծ մնալ ուտելիքից, խմիչքից  և զվարճանքներից:Այդպիսով՝ Թիլլերսոնը խախտել է ավանդույթը, քանի որ 1999 թվականից բոլոր պետքարտուղարները նման ընդունելություններ են կազմակերպել:

«Մի՞թե այդ դուք չէիք ասում, որ դեմ չեք կրոնական ազատությանը: Այդ ի՞նչ եք անում»,- թուրք նախագահի խոսքն է մեջբերում AP-ն:

Այս տարի Ռամազանը տոնվում է մայիսի 27-ից մինչև հունիսի 25-ը՝ ցերեկային ամենաերկար օրերին, այդ պատճառով էլ որոշ շրջաններում պասը կարող է տևել 19 ժամ:

Փոխանցում է ria.ru-ն: