06.06.2017 21:34

Աստղագետները Արեգակից ավելի տաք մոլորակ են հայտնաբերել

Աստղագետները Արեգակից ավելի տաք մոլորակ են հայտնաբերել
NASA/JPL-CALTECH

Ամերիկյան աստղագետները նոր էկզոմոլորակ են հայտնաբերել, որի մակերեւույթին միջին ջերմաստիճանը ավելի քան 4 հազար աստիճան է ըստ Ցելսիուսի: Դա գրեթե նույնքան է, որքան մեր Արեգակի ջերմաստիճանը, իսկ չափսերով այն ավելի մեծ է քան Յուպիտերը, փոխանցում է BBC-ն:

Սա գիտնականներին մինչ այժմ հայտնի ամենաջերմ մոլորակն է: Այն գտնվում է Կարապի համաստեղությունում, Երկրից 650 լուսատարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել է KELT-9b անունը, նա պտտվում է KELT-9 աստղի շուրջ, եւ մեկ ամբողջ պտույտը կատարում է երկրային երկու օրվա ընթացքում:

Ինչպես Լուսինը Երկրի նգատմամբ, KELT-9b-ն իր աստղի նկատմամբ միշտ նույն կողմով է թեքված: Աստղից նման փոքր հեռավորության վրա գտնվելը հիմք է տալիս եզրակացնե;ու, որ մոլորակը երկար կյանք չունի. նա հսկայական քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ է ստանում, ինչի պատճառով բառացիորեն գոլորշիանում է՝ հետեւից գազի լուսարձակող հետք թողնելով: