07.06.2017 11:27

Իրանում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա. Տեսանյութ

Զինված մարդիկ կրակ են բացել Իրանի խորհրդարանում և այաթոլլա Խոմեյնիի դամբարանում:

«Թասնիմ» գործակալությունը և պետական հեռուստատեսությունը հաղորդել են, որ խորհրդարանի շենքում մի քանի զինված մարդ կա, հաղորդվել է նաև, որ նրանք պատանդներ են վերցրել: Քիչ անց լրատվական գործակալությունը ճշտել է, որ հարձակվողը միայնակ է եղել:

Reuters գործակալությունը հաղորդել է, որ կրակոցով սպանվել է խարհրդարանի շենքի պահպանության մի աշխատակից, առնվազն երեք հոգի վիրավորվել է փոխհրաձգության արդյունքում:

Գրեթե նույն ժամին Թեհրանի հարավում ևս մի զինված մարդ ներխուժել է այաթոլլա Խոմեյնիի դամբարան և կրակ  բացել, ինչի արդյունքում նույնպես կան տուժածներ:

Ըստ euronews-ի՝ դամբարանի վրա հարձակում գործած անձը պայթեցրել է իրեն:

Փոխանցում է BBC-ն: