07.06.2017 12:47

Իրանի խորհրդարանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ. Տեսանյութ

Իրանի խորհրդարանի վրա զինված հարձակման արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ, հաղորդել է Tasnim գործակալությունը: Նշվում է, որ ահաբեկիչները պատանդ են պահում չորս հոգու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է ութի: Ընդ որում՝ այդ ընթացքում խորհրդարանի նիստը չի ընդհատվել:

Փոխանցում է gazeta.ru-ն: