07.06.2017 12:59

Թեհրանում հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն. Տեսանյութ

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Թեհրանում խորհրդարանի և իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդել է իրանական FARS լրատվական գործակալությունը:

Իրանի խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել այսօր առավոտյան: Կալաշնիկովի ավտոմատներով զինված անհայտ անձինք ներխուժել են շենք ու կրակ բացել:

Դրանից քիչ անց հարձակում է կատարվել Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա:  Իրանական «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ հարձակվողներից մեկը գործի է դրել մահապարտի գոտին, նրա երկու հանցակիցներին հաջողվել է ձերբակալել:

Փոխանցում է Interfax-ը: