07.06.2017 13:47

Իրանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է Թեհրանում արտակարգ նիստ հրավիրելու մասին

Իրանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է Թեհրանում արտակարգ նիստ հրավիրելու մասին

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարը տեղեկացրել է արտակարգ նիստ հրավիրելու մասին՝ Թեհրանում խորհրդարանի շենքի և այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ИРНА-ն, խորհրդարանի շենքի վրա հարձակվողները եղել են չորս հոգի:

Իմամ Խոմեյնիի դամբարանի՝ հասարակության հետ կապերի մենեջերը  ИРНА-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ դամբարանի վրա հարձակում գործած անձանցից մեկը պայթեցրել է ինքն իրեն: Նա հավելել է, որ հարձակվողները երեքը կամ չորսն են եղել, նրանք զինված են եղել Կալաշնիկովի ինքնաձիգներով: