08.06.2017 12:15

«Բոկո Հարամի» ռազմիկները գրոհել են Նիգերիայի խոշոր քաղաքը

«Բոկո Հարամի» ռազմիկները գրոհել են Նիգերիայի խոշոր քաղաքը

«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման ռազմիկները գրոհ են ձեռնարկել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող և ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Մայդուգուրի քաղաքի վրա: Դա խմբավորման ամենախոշոր գրոհն է վերջին մեկուկես տարում:

Ականատեսների խոսքով՝ մեկ ժամ շարունակ քաղաքի տարբեր մասերից կրակոցի ու պայթյունների ձայն է լսվել: Reuters-ը տեղեկացրել է, որ քաղաքում խուճապ է սկսվել:

Բոռնո նահանգի (որի վարչական կենտրոնն է Մայդուգուրին) ղեկավարը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ ծայրահեղականները գրոհել են քաղաքը, և հայտարարել, որ բանակին հաջողվել է ետ շպրտել նրանց: Բանակը նույնպես զեկուցել է, որ գրոհը ետ է մղվել:  Զոհերի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում: Նշվում է, որ հարձակմանը մասնակցել են մահապարտներ:

Փոխանցում է BBC-ն: