Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ են անցել 17 մասնակիցներ

Հունիսի 8-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները։ Առաջին փուլը հաղթահարել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ։
Երկրորդ փուլի լսումները տեղի կունենան այսօր և վաղը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։
Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։