Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ են սկսում

Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի ռազմական-մարտավարական զորավարժությունները մեկնարկել են Նախիջևանում, դրանք շարունակվելու են մինչև հունիսի 16-ը, այսօր հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է զորքերի կոորդինացման զարգացումը՝ զինված ուժերի միջև փորձի փոխանակման ճանապարհով, և երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցությունը՝ համատեղ գործողություններ անցկացնելու միջոցով:
Փոխանցում է ria.ru-ն: