12.06.2017 22:37

Արոնյանը սպիտակներով հաղթեց Կրամնիկին

Արոնյանը սպիտակներով հաղթեց Կրամնիկին

Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6­ րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Կրամնիկը հանձնվել է 34­-րդ քայլին:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ­ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե ­Լագրավի հետ: Արոնյանը 6 պարտիայից հետո ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: