13.06.2017 14:29

Մոսկվա-Երեւան ավտոբուսի հերթական վթարն է տեղի ունեցել Վորոնեժում. 3 վիրավոր

Մոսկվա-Երեւան ավտոբուսի հերթական վթարն է տեղի ունեցել Վորոնեժում. 3 վիրավոր

Ռուսասատանում հերթական անգամ վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսը: Վորոնեժի մարզում ավտոբուսըդուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ըտեղեկացրել է ՌԴ ՆԳՆ Վորոնեժի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարի հետևանքով վիրավորվել է երեք մարդ:


Ըստ աղբյուրի, Վորոնեժի Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: Ավտոբուսում կար 39 մարդ:


Վիրավորների թվում կա երկու երեխա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ յոթամյա մի տղա և իննամյա մի աղջիկ։ Վիրավորները միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Այժմ ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ միասին լուծում են ավտոբուսի ուղևորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչև հաջորդ ավտոբուսի ժամանումը և ժամանման վայր տեղափոխումը: