14.06.2017 17:27

Գիտնականները հայտնաբերել են արևեւայրուքի ու երիտասարդացման միջոց՝ առանց քաղցկեղի վտանգի

Գիտնականները հայտնաբերել են արևեւայրուքի ու երիտասարդացման միջոց՝ առանց քաղցկեղի վտանգի

Գիտնականները պատրաստուկ են մշակել, որը նմանակում է արեւային լույսի ազդեցությունը: Դրա շնորհիվ մաշկի վրա արեւայրուք է առաջանում՝ առանց վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման:

Մարդկանց եւ մկների մաշկի վրա անցկացված փորձարկումների ժամանակ պատրաստուկը «խաբել է» մաշկին՝ ստիպելով նրան արտադրել շագանակագույն մելանին պիգմենտ, որի շնորհիվ մաշկի վրա արեւայրուք է հայտնվում:

Ենթադրաբար, նոր միջոցը արդյունավետ կլինի նույնիսկ կարմրահեր մարդկանց համար, որոնք արեւի տակ ուղղակի այրվում են:

Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կկարողանա կանխել մաշկի քաղցկեղը եւ նույնիսկ կդանդաղեցնի ծերության տեսանելի նշանների ի հայտ գալը:

BBC