14.06.2017 22:18

Ստամբուլում 25 տարով ազատազրկել են ընդդիմադիր առաջնորդին

Ստամբուլում 25 տարով ազատազրկել են ընդդիմադիր առաջնորդին

Ստամբուլի դատարանը Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հարնապետական կուսակցության առաջնորդներից Էնիս Բերբերօղլուին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության հետ կապված մեղադրանքներով:   

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական կուսակցության փոխնախագահը առաջին ընդդիմադիր պատգամավորն է, որը իրական բանտարկության է դատապարտվել, փոխանցում է BBC-ն:

Բերբերօղլուի համախոհները իրենց կուսակցի նկատմամբ վճիռը համարել են Էրդողանի կուսակցության ընդդիմախոսներին վապեցնելու փորձ: