15.06.2017 12:49

Մահացել է դերասան Ալեքսեյ Բատալովը

Կյանքի 89-րդ տարում մահացել է ռուս հայտնի դերասան, ռեժիսոր, բեմական խոսքի վարպետ, ասմունքող եւ դասախոս Ալեքսեյ Բատալովը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը բազմաթիվ կերպարներ է մարմնավորել կինոյում, սակայն, ժողովրդի կողմից ամենասիրված եւ ամենահայտնի նրա դերը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում Գոշայի կերպարն էր: