15.06.2017 16:42

Թուրքիան ավարտել է Սիրիայի սահմանին 700 կիլոմետրանոց պատի կառուցումը

Թուրքիան ավարտել է Սիրիայի սահմանին 700 կիլոմետրանոց պատի կառուցումը

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ավարտին է հասցրել 700 կիլոմետրանոց պատի շինարարությունը:

Պատի կառուցումը թելադրվել է ահաբեկիչների թափանցումը Թուրքիա կանխելու անհրաժեշտությամբ, ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը: Նա նաև նշել է, որ նույնպիսի պատի շինարարություն է սկսվել Իրանի հետ սահմանին, հինգշաբթի հաղորդել է Hurriyet թերթը:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ պաշտպանության նախարարը պատմել է, որ «ինտեգրված անվտանգության» ապահովման շրջանակներում Թուրքիայի արտաքին սահմանները կհամալրվեն լուսավորման համակարգերով, սենսորներով և տեսախցիկներով:

Փոխանցում է ria.ru-ն: