16.06.2017 09:47

Տիտանների բախումը. Մեյվեզերի ու ՄաքԳրեգորի մենամարտը հաստատվել է

Տիտանների բախումը. Մեյվեզերի ու ՄաքԳրեգորի մենամարտը հաստատվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը և UFC-ի ընդհանուր մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը հաստատել են, որ օգոստոսի 26-ին կմենամարտեն միմյանց հետ: 

Դիմակայությունը կկայանա Լաս Վեգասում բռնցքամարտի կանոններով: Հիշեցնենք, որ Մեյվեզերը կարիերան 2015 թվականին է ավարտել և նա կվերադառնա հենց ՄաքԳրեգորի հետ մենամարտի համար: Մինչ այդ նա ունեցել է 49 մենամարտ և բոլորում հաղթել է: 

ՄաքԳրեգորը դեռևս ոչ մի անգամ բռնցքամարտի կաննոներով չի մենամարտել: Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա ընդհանուր մենամարտերում ունեցել է 21 հաղթանակ և 3 պարտություն: 

Ընդ որում՝ ՄաքԳրեգորը UFC-ի պատմության առաջին մարտիկն է, ով չեմպիոն է դարձել երկու քաշային կարգերում՝ թեթև և կիսաթեթև: