16.06.2017 11:00

Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Սաութհեմփթոնը»

Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Սաութհեմփթոնը»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Թոմաս Տուխելը մերժել է «Սաութհեմփթոնի» առաջարկը: Անգլիական ակումբը գերմանացի մասնագետին առաջարկել էր զբաղեցնել թիմի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը, սակայն նա հրաժարվել է, գրում է Sky Sports-ը:

43-ամյա Տուխելը դեմ չէ աշխատել Անգլիայի Պրեմյեր լիգայում, սակայն առաջարկ կընդունի միայն Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմից:

Նշենք, որ, որ «Սաութհեմփթոնը» հունիսի 15-ին պաշտոնապես հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելի հետ պայմանագիրը խզելու մասին:

«Սաութհեմփթոնը» գլխավորելու թեկնածունների թվում են նաեւ Լեւերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը եւ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պելեգրինոն, որն այս մրցաշրջանում գլխավորում էր իսպանական «Ալավեսը»: