16.06.2017 11:15

Հենրիխ Մխիթարյան. Գուցե, զբաղվեմ բիզնեսով, դեռ չգիտեմ

Հենրիխ Մխիթարյան. Գուցե, զբաղվեմ բիզնեսով, դեռ չգիտեմ

Հայաստանի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի որոշել, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Հայաստանում ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, տնտեսագիտություն եմ սովորել Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղում: Ընդունվեցի այդտեղ, քանի որ դիպլոմը վավերական է մոտ 60 երկրներում:

Խոսում եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն եւ անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր:

Առայժմ չեմ մտածում, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո: Բայց կարող եմ եւ մնալ ֆուտբոլում՝ պաշտոնյա կամ մարզիչ: Կարեւոր չէ: Գուցե, զբաղվեմ բիզնեսով, դեռ չգիտեմ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը rg.ru