16.06.2017 13:17

Բացահայտ լեսբուհի Անա Բրնաբիչը կդառնա Սերբիայի վարչապետ

Բացահայտ լեսբուհի Անա Բրնաբիչը կդառնա Սերբիայի վարչապետ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է կառավարություն ձևավորել պետական կառավարման և տեղական ինքնավարության նախարար Անա Բրնաբիչին:

Խորհրդարանի կողմից  թեկնածությունը հաստատվելուց հետո Բրնաբիչը կդառնա կառավարության առաջին կին ղեկավարը, ինչպես նաև առաջին սերբ վարչապետը, որը բացահայտ հայտարարել է, որ ինքը համասեռական է:

Դեռ մի քանի տարի առաջ նման բանը բացարձակապես հնարավոր չէր պատկերացնել շատ հարցերում պահպանողական այդ երկրում: Սակայն այժմ Եվրամիության կազմում ընգրկվել ցանկացող Սերբիան կարող է այդ փաստը ներկայացնել որպես երկրում հանդուրժողականության աճի հաստատում:

Անա Բրնաբիչն այդպիսով կհամալրի այն եվրոպացի առաջնորդների թիվը, ովքեր չեն թաքցնում իրենց համասեռականությունը: Դրանց թվում են՝ Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադկարը և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը:

Փոխանցում է BBC-ն: