16.06.2017 13:51

Լոնդոնի ավտոբուսները կաշխատեն սրճային վառելիքով

Լոնդոնի ավտոբուսները կաշխատեն սրճային վառելիքով

Գործարար Արթուր Քեյը ստեղծել է մի ընկերություն, որը մտադիր է լոնդոնյան ավտոբուսների համար կենսաբանական վառելիք արտադրել վերամշակված սուրճից:

Biobean ընկերությունն զբաղվում է Լոնդոնի խոշոր սրճարաններում, ինչպիսին է Costa Coffee-ն, սուրճի մրուրի հավաքմամբ և այն հեղուկ վառելիքի վերածելով:

Մի քանի շաբաթից ընկերությունը մտադիր է ներկայացնել այն ավտոբուսի նախատիպը, որը կաշխատի այդ վառելանյութով:

Լոնդոնում շատ սուր է օդի աղտոտվածության խնդիրը. քաղաքի կենտրոնում տրանսպորտի առատության և խիտ շինարարության պատճառով օդի որակն ավելի վատն է, քան Եվրոպայում միջին ցուցանիշը:

Քեյը համոզված է, որ Լոնդոնում հումքի պակասություն չի զգացվի: «Բրիտանիայում ամեն օր օգտագործվում է 500 հազար տոննա սուրճ, և եթե մենք օգտագործենք բոլոր մնացորդները, ապա կարող ենք ջեռուցել Մանչեսթերի մեծության քաղաքը»,- նշել է գործարարը:

Աշխարհի շատ երկրներում որոնում են կենսաբանական վառելիք, որը կարող է արտադրվել, ըստ էության, սննդի ցանկացած մնացորդից:

Փոխանցում է BBC-ն: