16.06.2017 15:58

Թուրքիայում 23 զինվորականներ դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայում 23 զինվորականներ դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել 23 մարդու նկատմամբ, որոնք մասնակցել են 2016 թ. հուլիսին ձախողված պետական հեղաշրջման փորձին, հաղորդել է թուրքական մամուլը:

Ըստ դատավճռի՝ զինվորականները մեղավոր են ճանաչվել «ուժային ճանապարհով պետական կարգը փոխելու փորձի» և նախագահի աշխատակազմի ղեկավարին «բռնի պահելու» մեջ: Վերջինիս իր կամքին հակառակ նստեցրել են շտապօգնության մեքենա ու տարել Անկարայի «Ակինջի» ավիաբազա:

Սա պետական հեղաշրջման փորձի գործով առաջին դատավճիռն է:

Փոխանցում է Interfax-ը: