17.06.2017 09:00

Լևոն Արոնյանը՝ «Norway Chess» սուպերմրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ «Norway Chess» սուպերմրցաշարի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտնեում «Norway Chess» սուպերմրցաշարը: Երեկ տեղի են ունեցել վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում ուժերն էր չափում ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 59-րդ քայլին կողմերը հաշություն կնքեցին, քանի որ խաղատախտակին մնացել էին միայն արքաները:

Այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ Լևոն Արոնյանը դառնում է «Norway Chess» սուպերմրցաշարի հաղթող: Հայ գրոսմայստերի մոտակա հետապնդողը Հիկարու Նակամուրան էր, սակայն նա այս տուրում սև խաղաքարերով պարտություն կրեց Ֆաբիանո Կարուանայից և 5 միավորով Վլադիմիր Կրամնիկի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ այս տարում սա հայկական շախմատի առաջատարի երկրորդ տիտղոսն էր: Ապրիլին Արոնյանը հաղթել էր նաև «GRENKE Chess Classic» սուպերմրցաշարում:

«Norway Chess»-ի ամփոոից մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը.

1. Լևոն Արոնյան - 6 միավոր
2. Հիկարու Նակամուրա - 5
    Վլադիմիր Կրամնիկ - 5
4. Ֆաբիանո Կարուանա - 4,5
    Ուեսլի Սո - 4,5
    Անիշ Գիրի - 4,5
7. Մաքսիմ Վաշիե-Լագրավ - 4
    Վիշվանաթան Անանդ - 4
    Մագնուս Կարլսեն - 4
10. Սերգեյ Կարյակին - 3,5