17.06.2017 09:15

AS-ը նոր մանրամասներ է պարզել Ռոնալդուի հեռանալու հնարավորության վերաբերյալ

AS-ը նոր մանրամասներ է պարզել Ռոնալդուի հեռանալու հնարավորության վերաբերյալ

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ էր որոշել փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը երկու ամիս առաջ հայտնել էր իր գործակալ Ժորժե Մենդեշին, որ ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից: Դրանից հետո Ռոնալդուի ներկայացուցիչները կարողացել են համոզել Մենդեշին ֆուտբոլիստի որոշման մասին չհայտնել հանրությանը, քանի որ առջևում կարևորգույն հանդիպումներ էին սպասվում:

Բացի այդ, «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրին հաղորդել են, որ հարկերից խուսափելու մասին մեղադրանքները հիմքեր չունեն, և աղմուկը շուտով կդադարի: Բայց ժամանակի ընթացքում ֆուտբոլիստի ներկայացուցիչների ֆինանսական մեքենայությունների մասին նոր մանրամասներ ի հայտ եկան, և հենց նրանք էլ ստիպել են 32-ամյա խաղացողին մտածել ակումբը փոխելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե պորտուգալացի խաղացողը հարկերից խուսափելու մեղադրանքի պատճառով ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից: