17.06.2017 09:30

Պեպեն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Պեպեն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Փարիզյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, այնուհետև ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Սակայն 34-ամյա ֆուտբոլիստին չի գոհացրել առաջարկված տարբերակը՝ ցանկանալով ՊՍԺ-ի հետ կնքել ավելի երկարաժամկետ պայմանագիր:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է պաշտպանի պայմանագրի ժամկետը երկարաձգել մեկ տարով և այժմ Պեպեն ունի ազատ գործակալի կարգավիճակ: Նա ֆրանսիական ակումբին կարող է միանալ անվճար: