17.06.2017 10:45

Կուրտուան մերժել է նոր պայմանագիր կնքելու «Չելսի»-ի առաջարկը

Կուրտուան մերժել է նոր պայմանագիր կնքելու «Չելսի»-ի առաջարկը

«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու լոնդոնյան ակումբի առաջարկը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 

Այժմ կողմերի միջև բանակցությունները նախնական փուլում են: Խոսքն ավելի բարելավված կետերով պայմանագրի մասին է: 

Սպասվում է, որ «ազնվականներ»-ը կվերադիտարկեն նախորդ առաջարկը և նորը կանեն: 

Բելգիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որն ուշադրությամբ հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին: 25-ամյա խաղացողը մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր ունի լոնդոնցիների հետ: 

2016/17 մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 39 հանդիպման և բաց թողել 32 գնդակ: