17.06.2017 11:30

Կասիլյասը կմնա «Պորտու»-ում

Կասիլյասը կմնա «Պորտու»-ում

«Պորտու»-ի  դարպասապահ Իկեր Կասիլիասի ապագան իր ներկայիս ակումբում շարունակում է անհայտ մնալ: «AS»-ը հայտնում է, որ  դարպասապահը կարող է շարունակել ելույթները պորտուգալական ակումբում և երկարաձգել պայմանագիրը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա համաձայնի աշխատավարձի իջեցման: «Պորտուն» այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, և Կասիլիասը պետք է հրաժարվի տարեկան 1.5 մլն եվրոյից: Կասիլիասի ծառայություններով, հիշեցնենք, մեկ ակումբ չէ, որ հետաքրքրված է: