19.06.2017 09:01

Mirror. Ռոնալդուն երկու ամիս առաջ էր Ֆերգյուսոնին հայտնել «Ռեալ»-ից հեռանալու ցանկության մասին

Mirror. Ռոնալդուն երկու ամիս առաջ էր Ֆերգյուսոնին հայտնել «Ռեալ»-ից հեռանալու ցանկության մասին

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երկու ամիս առաջ կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, զրույցի ընթացքում պորտուգալացի խաղացողը իր նախկին մարզչին հայտնել է մադրիդյան ակումբից հեռանալու ցանկության մասին, քանի որ իրեն պաշտպանված չի զգում ԶԼՄ-ների կողմից:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է ակումբային գրանցումը փոխելու ցանկության մասին: Ֆուտբոլիստտի կարծիքով՝ իսպանական գրանդը բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում հարկերից խուսափելու մեղադրանքի հետ կապված գործում: Միևնույն ժամանակ, Պերեսը հայտնել էր, որ չի պատրաստվում պահել նրան:

32-ամյա հարձակվողի ծառայություններով են հետաքրքրված մանչեսթերյան գրանդները, «Բավարիա»-ն, ՊՍԺ-ն և չինական մի քանի ակումբներ: