19.06.2017 09:15

Ո՞վ է Պորտուգալիա - Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ո՞վ է Պորտուգալիա - Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության 1-ին տուրի Պորտուգալիա - Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ:

32-ամյա հարձակվողը այս խաղում ամենաակտիվներից մեկն էր  և աչքի ընկավ նաև գոլային փոխանցումով: Խաղի լավագույն ֆուտբոլիստին ընտրում են երկրպագուները bud-match.com կայքում: Քվեարկությունը տևում է խաղի մեկնարկից մինչև ավարտը: