19.06.2017 09:30

Իսպանական թիմի մարզիչը գլխով հարվածել է իր խաղացողին փոխարինվելուց դժգոհելու համար

Իսպանական թիմի մարզիչը գլխով հարվածել է իր խաղացողին փոխարինվելուց դժգոհելու համար

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել իսպանական Սեգունդայի փլեյ-օֆ փուլի կիսաեզրափակչի՝ «Խետաֆե» - «Ուեսկա» խաղում:

«Ուեսկա»-ի կիսապաշտպան Դավիդ Լոպեսը խիստ դժգոհ է եղել, որ թիմի գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Անկելան 54-րդ րոպեին փոխարինել է իրեն: Մարզիչը պատասխանել է ֆուտբոլիստի խոսքերին, ինչից հետո գլխով հարվածել է նրան և քաշքշուկ է սկսվել: Մարզչական շտաբի մյուս անդամները և պահեստային ֆուտբոլիստները կարողացել են բաժանել վիճող կողմերին:

«Խաղացողները կարծում են, որ կարող են ասել ինչ իրենց մքտին գալիս է: Նա նախատեց ինձ, իսկ ես՝ նրան: Դա սովորական է ֆուտբոլի համար: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն էր, որ այսպիսի բան տեղի ունեցավ ֆուտբոլում:

Նրանք կարծում են, թե մարզիչները պետք է լռեն, իսկ խաղացողները կարող են խոսել: Հարգանքը պետք է փոխադարձ լինի»,- խաղից հետո ասել է Անկելան: