19.06.2017 09:45

Կասիլյասը կարող է հայտնվել այն ակումբում, որի դարպասապահը տեղափոխվում է «Ռեալ»

Կասիլյասը կարող է հայտնվել այն ակումբում, որի դարպասապահը տեղափոխվում է «Ռեալ»

Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր ակումբի փնտրտուքների մեջ է: 36-ամյա խաղացողը կարող է հայտնվել իտալական «Միլան»-ում: Այս մասին հաղորդում է A Bola-ն:

«Ռոսեների»-ի ղեկավարությունը Կասիլյասին դիտարկում է որպես Ջիանլուիջի Դոնարումայի փոխարինող, որը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Նապոլի»-ն, «Մալագա»-ն, «Սևիլիա»-ն, «Ռեալ Սոսյեդադ»-ը և «Լաս Պալմաս»-ը:

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահը 2015 թվականից հանդես էր գալիս պորտուգալական «Պորտու»-ի կազմում, որը հրաժարվել էր նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին: