19.06.2017 10:00

«Միլան»-ի նախագահ. Մինչև մրցաշրջանի ավարտը Դոնարուման կնստի տրիբունայում

«Միլան»-ի նախագահ. Մինչև մրցաշրջանի ավարտը Դոնարուման կնստի տրիբունայում

 Միլան»-ի նախագահ Լի Յոնխոնգը խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետագա ճակատագրի մասին:

«Ես 800 մլն եվրո եմ ծախսել ակումբի ձեռքբերման համար: Դոնարումային 40 մլն եվրոյով վաճառելով՝ մենք չենք հարստանա: Նա մինչև մրցաշրջանի ավարտ կնստի տրիբունայում»,- նախագահի խոսքերն է փոխանցում MadeInFoot.com-ը:

«Միլանի» տնօրեն Մարկո Ֆասսոնեն ասել էր, որ իտալացի դարպասապահը որոշել է չերկարաձգել պայմանագիրի ժամկետը ակումբի հետ և հեռանալ թիմից: