19.06.2017 10:30

Ալվեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

Ալվեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը» բանակցում են պաշտպան Դանի Ալվեսի տեղափոխության շուրջ։

Այս մասին գրում են միանգամից մի քանի պարբերականներ՝ «Mundo Deportivo»-ն, «Corriere dello Sport»-ը, «Football Italia»-ն, «The Sun»-ը։ Բանակցությունները վերջնական փուլում են, ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 5․7 միլիոն ֆունտ սթերլինգ։ Անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ Ալվեսը 2016 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով է «Բարսելոնայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 34-ամյա բրազիլացին նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Յուվենտուսի» հետ Ալվեսը դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։