19.06.2017 11:23

Ֆուտբոլային հանդիպումները՝ 60 րոպե

Ֆուտբոլային հանդիպումները՝ 60 րոպե

IFAB-ը (ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը) «Play Fair!» («Խաղա ազնիվ») անունը կրող նոր մարտավարություն է մշակել, որն ուղղված է ֆուտբոլային խաղերի դիտարժանությունը բարձրացնելուն:

Ենթադրվում է,մասնավորապես, խաղերը 90 րոպե «կեղտոտ» ժամանակից կրճատել 60 «մաքուր» րոպեի՝ դադարների ժամանակ վայրկյանաչափով ընդհատելով, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, հոկեյում կամ բասկետբոլում:

Բացի դա, IFAB-ը, որը զբաղվում է ֆուտբոլում խաղի կանոնների կարգավորմամբ, առաջարկում է ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել այն դեպքերում, երբ դարպասապահը թիմակցի ոտքով փոխանցումից հետո սեփական տուգանայինում ձեռքով է ընդունում գնդակը:

Մյուս գաղափարներից մեկն այն է, որ պետք է խաղադաշտից հեռացնել միտումնավոր ձեռքով գոլ խփած խաղացողին: Եթե ֆուտբոլիստը դատարկ դարպասից ձեռքով է հեռացնում գնդակը, ապա առաջարկվում է գրանցել գոլը: