19.06.2017 08:45

Կամերուն - Չիլի՝ 0:2. խաղի վերջնամասում չիլիացիներին հաջողվեց հաղթել (տեսանյութ)

Կամերուն - Չիլի՝ 0:2. խաղի վերջնամասում չիլիացիներին հաջողվեց հաղթել (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի 1-ին տուրի շրջանակներում Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում Կամերունի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ամերիկացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Մինչև 81-րդ րոպեն հաշիվը բացված չէր, սակայն չիլիացիների գործադրած ճնշումը ի վերջո տվեց իր արդյունքը: Նախ աչքի ընկավ Արտուրո Վիդալը, իսկ մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդուարդո Վարգասը:

Այս պահի դրությամբ Հարավային Աերիկայի գործող չեմպիոնները 3 միավորով միանձնյա գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: Գերմանիայի ազգային ընտրանին կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ:

Կամերուն - Չիլի՝ 0:2
1:0 Վիդալ (81'), 2:0 Վարգաս (90+3')