19.06.2017 10:48

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 19-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: