19.06.2017 11:52

Լոնդոնում մզկիթի մոտ ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ

Լոնդոնում մզկիթի մոտ ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ

Լոնդոնի հյուսիսում՝ Ֆինսբերի-պարկի շրջանում, ֆուրգոնը մխրճվել է մզկիթից վերադարձող ծխականների ամբոխի մեջ: Ոստիկանությունը հաղորդել է, որ մի մարդ մահացել է տեղում, 10 հոգի վիրավորվել են: Ֆուրգոնի 48-ամյա վարորդը ձերբակալվել է:

Վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հավանական ահաբեկչական գործողություն:

Մեծ Բրիտանիայի Մուսուլմանների խորհրդի ղեկավար Հարուն Ռաշիդ Խանը Twitter-ում գրել է, որ վարորդը միտումնավոր է մեքենան քշել մարդկանց վրա, որոնք մուսուլմանների սրբազան Ռամազան ամսվա  երեկոյան աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:

Փոխանցում է BBC-ն: