19.06.2017 13:16

Ֆրանսիայի ընտրություններ. Մակրոնի կուսակցության համոզիչ հաղթանակը

Ֆրանսիայի ընտրություններ. Մակրոնի կուսակցության համոզիչ հաղթանակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում:

Երկրորդ փուլի գրեթե բոլոր քվեաթեթրիկների հաշվարկից հետո «Առա՛ջ, հանրապետությունը» իր դաշնակցի՝ կենտրոնամետ «Դեմոկրատական շարժում» կուսակցության հետ միասին, ստանում է ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի 577 տեղերից 300-ից զգալի շատը: Թեպետ դա  Մակրոնի ավելի վճռական հաղթանակը կանխատեսող քաղաքագետների ակնկալածից մի փոքր պակաս է, այնուամենայնիվ, Ֆրանսիայի նախագահը բավական ծանրակշիռ մանդատ է ստացել խորհրդարանում՝ իր եվրոպամետ և բիզնես-շահերի ծրագրերին միտված բարեփոխումներն իրականացնելու համար:

Սոցիալիստները, որոնք Ֆրանսիայում իշխում էին վերջին հինգ տարիներին, ստացել են 41-49 տեղ՝ կուսակցության պատմության մեջ վատագույն արդյունքը:

Առաջին անգամ խորհրդարանում է հայտնվել նաև «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը: Նրա ծայրահեղ աջ կուսակցությունը կստանա չորսից ութ տեղ:

Փոխանցում է BBC-ն: