19.06.2017 12:16

Կիևի գեյ-շքերթը ռեկորդային թվով մասնակիցներ է հավաքել

Կիևի գեյ-շքերթը ռեկորդային թվով մասնակիցներ է հավաքել

Վեց մարդ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական արգելապատնեշը, ձերբակալվել են Կիևում ԼԳԲՏ «Հավասարության երթի» ընթացքում, հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ գեյ-շքերթին, ընդհանուր հաշվով՝ մասնակցել է 2500 մարդ: Չնայած ձերբակալությանը, Ազգային ոստիկանության վարչության ղեկավարի խոսքով՝ «կարգուկանոնի էական խախտումներ չեն եղել»:

Երթին մասնակցել են պատգամավոր Սվետլանա Զալիշչուկը և տնտեսկան զարգացման և առևտրի առաջին փոխնախարար Մաքսիմ Նեֆեդովը: Ուկրաինայի ԼԳԲՏ-հանրությանն աջակցելու է դուրս եկել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը:

Երթի ընթացքում հասարակական կարգը պահպանել է հինգ հազար ոստիկան:

Փոխանցում է BBC-ն: