19.06.2017 15:00

Մարտեր Մոսուլի համար. եզրափակիչ գրոհ

Մարտեր Մոսուլի համար. եզրափակիչ գրոհ

Մեկնարկել է Մոսուլի ազատագրման գործողության ավարտական փուլը: Իրաքյան զորքերն սկսել են Հին քաղաքի գրոհը, որը, առաջվա պես, դեռևս «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ձեռքում է:

Ինչպես հաղորդել են կառավարական ուժերի շտաբից, ԻՊ-ի վերահսկողության տակ այժմ Մոսուլի տարածքի ընդամենը մեկ տոկոսն է: Զինվորականներն ասում են, որ իրադրությունը զարգանում է նախատեսված պլանի համաձայն, թեպետ՝ որոշ շեղումներով:

«Հաշվի առնելով, որ գրոհայիններն ստիպված են անընդհատ նահանջել, նրանք սկսել են նոր մեթոդներ կիրառել: Պաշտպանվելու համար նրանք օգտագործում են խաղաղ բնակիչներին: Իրաքյան զորքերի համար հիմա, թերևս, ավելի առաջնային է անվտանգության միջանցքների ստեղծումը, քան զինվորականների առաջխաղացումը: Ամենակարևորը մարդկանց փրկությունն է ահաբեկիչներից»,- ասել է Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հին քաղաքում կա մոտավորապես 100 հազար խաղաղ բնակիչ: Արդեն գրեթե սպառվել են նրանց ուտելիոի, ջրի և դեղորայքի պաշարները: Մոսուլի պատմական հատվածը ահաբեկիչների վերջին պատվարն է այս քաղաքում, որը նրանք ինչ-որ ժամանակ հայտարարել էին իրենց մայրաքաղաքը:

Փոխանցում է euronews-ը: