19.06.2017 15:55

Հունիսի 21-ին ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը

Հունիսի 21-ին ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը

Հունիսի 21-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովը կգումարի իր առաջին նստաշրջանի հերթական նիստը: Նպատակն է՝ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկելը:

Այսօր, հիշեցնենք, տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին և այն ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։