19.06.2017 15:42

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ:

Ըստ կառավարության մամլո ծառայության, նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները»: Գործադիրը, բնականաբար, հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: